Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ճանաչենք ինքներս մեզ ու մեր արժեքները, և մեզ կհարգեն օտարներն ու հաշվի կնստեն մեզ հետ

Ճանաչենք ինքներս մեզ ու մեր արժեքները, և մեզ կհարգեն օտարներն ու հաշվի կնստեն մեզ հետ
31.07.2026 | 13:06

(իմ պատասխանը հայոց լեզվի ու գրականության դեմ արշավի ելած ԿԳՄՍ նախարարությանը)

«Չկայացած հարցազրույց» հոդվածաշարը, որը հարցազրույցի է նման, ստեղծել եմ 1996 թվականին։ Առաջին երկու հարցազրույցները՝ Ջորջ Բայրոնի և Պարույր Սևակի հետ, տպագրվել են ՀՀ Կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության «Լեզվագետ» թերթում, որը, ցավոք, միայն մի քանի համար լույս տեսավ։

Նպատակս է եղել մեր ազգի ու նրա ստեղծած մշակութային արժեքների՝ համամարդկային քաղաքակրթության մեջ ունեցած ահռելի ու անժխտելի ներդրումը գնահատող հայ և օտարազգի նշանավոր մեծերի՝ գիտնականների, բանաստեղծների, գրողների անաչառ ու անվերապահ գնահատականը հասցնել մեր ժողովրդին։

Մարդն ինքնագնահատման ցածր ընկալում է ունենում, երբ չգիտի իր պապերի ով լինելը․ նրան պակասում է ինքնաճանաչումը: Այդժամ նրան օգնության են գալիս իր պապերի և ծնողների բարի ու օգտակար գործերին ծանոթ մարդիկ և պատմում են նրան, որպեսզի զավակը հպարտանա իր պապերի ու ծնողների քաջագործություններով ու արժանահիշատակ գործերով, և ինքն էլ շարունակի նրանց բարի առաքելությունը։

Այդ դեպքում իր պատմությունն ու մշակույթը լավ իմացող մարդուն կամ ազգին ոչ մի քաղաքական կամ օտար ցածր մշակութային հոսանք չի կարող շեղել իր ազգային ուղիղ ճանապարհից։

Չկայացած (կամ վիրտուալ) հարցազրույց շարքից՝

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հակասություններով լի մեր դարում ազգային և համամարդկային շատ արժեքներ են խեղաթյուրվել։

20-րդ դարն արդեն ապազգային գաղափարախոսությունների գրոհի դար է եղել, և հիմնական թիրախը եղել են փոքրաթիվ ազգերը, նրանց լեզուն ու մշակույթը։ Այդ թիրախին՝ որպես պատվար, սովորաբար կանգնում են այդ ազգի մեծերը՝ հաճախ կենդանի թիրախ դառնալով։ Նրանցից էր նաև հայոց տաղանդավոր բանաստեղծ Պարույր Սևակը։

Ահա՛ մեր չկայացած փոքրիկ հարցազրույցը մեծանուն բանաստեղծի հետ․

«ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԽՈՐՆ ԵՆ, ԻՍԿ ՍԱՂԱՐԹԸ ԴԵՌ ՎԵՐ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱ»

Մարի Բարսեղյան-Խանջյան․ - Ձեր կարծիքով, կարո՞ղ է մարդը վերանալ իր ազգային պատկանելությունից և դառնալ աշխարհաքաղաքացի։

Պարույր Սևակ․ - Անկարելի է չպատկանել որևէ ժողովրդի և դառնալ միջազգային։ Ամեն ազգ ու ժողովուրդ իր բաժինն է բերում համաշխարհային մշակույթի մթերանոցը։ Սակավ չէ մե՛ր բաժինը։

Չկա ավելի խոր զգացում, քան ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ։ Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե «սերը կույր է»։ Համենայն դեպս, չի կարող կույր լինել սիրո ա՛յն տեսակը, որ Հայրենիքն է հարուցում, այն էլ մի այնպիսի՛ Հայրենիք, որպիսին մերն է։ Նա կարիք չունի այն սիրո, որ գործում է կույր հավատի օրենքով․ նա արժանի է այն սիրո, որ ենթակա է ըմբռնողության օրենքներին։

Մ․Բ․Խ․ - Ի՞նչ է մայրենի լեզուն, ի՞նչ արժեք ունի այն ժողովրդի կյանքում։

Պարույր Սևակ․ - Սակավ սրբություններ չունի մարդկությունը, սակայն նրա սրբություն սրբոցը մայրն է․ այս պատճառով էլ ամենանվիրական բաներն առնչվում են մորը՝ Հայրենիքը ՄԱՅՐ կոչելով, լեզուն՝ ՄԱՅՐԵՆԻ։ Մեր նախնիները մեզ ու աշխարհին սակավ ժառանգություն չեն կտակել։ Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է։

Մ․Բ․Խ․ - Կարո՞ղ ենք արդյոք մենք՝ հայերս, մեր ինքնության թերևս ամենակարևոր կռվանը՝ լեզուն, պաշտպանել արտաքին ճնշումներից։ Ի՞նչ գնահատական կտաք հայոց լեզվին։

Պարույր Սևակ․ - Դժվարամատույց է հայոց լեզուն՝ իր քառակի պարիսպների մեջ (նկատի ունի մաշտոցյան այբուբենի քառաշարք տառերը)։ Նման ամրոցը գրոհով առնելն անհնարին է․ կարող է օգնել միայն տևական պաշարումը․․․

(Այն, ինչ արվում է վերջին քսանհինգ տարիներին․․․ Մեծ հայրենասերն ու մտածողն ասես տասնամյակների հեռվից տեսնում էր այս վտանգը։ Թեև խորհրդային տարիներին արդեն սկսվել էր այդ գրոհ-պաշարումը՝ ամենուրեք ռուսական դպրոցներ բացելով և ռուսական կրթություն ունեցողներին առավելություններ տալով)։

Պարույր Սևակ․ - Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ ազգերի։ Այսպես դատելով՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին․ նա միայն մե՛ր սրբությունը չէ, այլև հանուր մարդկության։

Մեր արմատները թերևս խորն են ավելի, բարձր է մեր սաղարթը․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Այս խառնակ օրերում, երբ որոշ մարդիկ կշեռքի նժարին են դնում մեր երկրի ապագան՝ պաշտպանելով մեր պետականության դեմ ակնհայտորեն մեղանչած նախկին պաշտոնյաներին, հավանաբար լավ չեն ճանաչում մեր ժողովրդի արժեքները։

Դիտվել է՝ 308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ